Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Նադալը Հռոմի մրցաշարում 3 ժամյա պայքարից հետո 1/4 եզրափակիչում է

Նադալը Հռոմի մրցաշարում 3 ժամյա պայքարից հետո 1/4 եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Ռաֆայել Նադալը բարդ մրցախաղից հետո դուրս եկավ Հռոմի մրցաշարի ¼ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Մաստերս շարքի մրցաշարի 3-րդ շրջանում Նադալի մրցակիցը Կանադայից Դենիս Շապովալովն էր: 3 ժամ 30 րոպե ձգված մրցախաղում Նադալն առավելության հասավ երեք սեթերից հետո 6:3, 4:6, 6:7 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:

Ավելի վաղ, Հռոմի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի հետ: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում սերբ հաղթեց երկու սեթերից հետո 6:3, 7:6 հաշվով: Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Հռոմի Մաստերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն եվրո: Գրունտի վրա անցկացվող մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստ: Այն կեզրափակվի մայիսի 16-ին:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ