Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը նիստի է հրավիրում «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին

Վազգեն Մանուկյանը նիստի է հրավիրում «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի 
անդամներին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, հրավիրում է «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամներին  նիստի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանի հայտարարությունը  տարածել  է «Հայրենիքի փրկության շարժման» «Ֆեյսբուք»-ի էջը:

Հայտարարության մեջ նշված է, որ խորհրդի նիստի նպատակն է՝ քննարկել Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները և հետագա անելիքները:

 Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]