Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ. Դյուժարիկ

ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային 
Ղարաբաղ. Դյուժարիկ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու վերաբերյալ հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը  ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ:

Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուժարիկը:

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի ամենօրյա ճեպազրույցից առաջ՝ մայիսի 10-ին, տեղի էր ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև ընդգծել ԼՂ համակարտության գոտում
պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության
ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]