Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գինցբուրգը «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո պաշտպանության ժամկետը գնահատել Է երկու տարի

Գինցբուրգը «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո պաշտպանության ժամկետը գնահատել Է երկու տարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետի պահպանման ժամկետների հետազոտությունը պետությանը կօգնի ավելի շատ միջոցներ խնայել, առկա Է այն բանի հավանականությունը, որ պաշտպանությունը կպահպանվի երկու տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռուսաստանի Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Հարկավոր Է ուսումնասիրել հիշողության բջիջների կյանքի ժամկետը, դա անել պաշտոնական հետազոտությամբ՝ այդ տեղեկատվությունը հետո գրանցման վկայականի մեջ մտցնելու համար: Դա պետք Է խնայի պետության հսկայական քանակությամբ փողերը:

Նա ճշտել Է, որ եթե ապացուցվի, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում Է երկու տարի, իսկ արտասահմանյան պատվաստանյութերը զգալիորեն ավելի քիչ ժամկետով, ապա դրանք կլինեն որակով երկու անհամաչափ արտադրանքներ: «Մենք մեծ վստահություն ունենք, որ հաստատ պաշտպանությունը կլինի երկու տարի»,-ընդգծել Է Գինցբուրգը: Նրա խոսքով՝ հետազոտության համար անհրաժեշտ Է պարզել, թե անցած ամռանը պատվաստում ստացածներից ում մոտ Է ընկել հակամարմինների տիտրերը, նրանց պատվաստել երկու, երեք, հինգ օրվա ընթացքում, ստուգել հակամարմինների մակարդակը:

«Եթե նրանց մոտ տիտրը կտրուկ ավելանում մինչեւ զգալի մեծություններ, իսկ դա այդպես Էլ լինելու Է, ապա նշանակում Է, որ նրանց բջիջները հիշողություն ունեն: Բայց հարկավոր Է պաշտոնական հետազոտություն անցկացնել, որպեսզի հետո այդ տեղեկատվությունը մտցվի գրանցման վկայականի մեջ»,-պարզաբանել Է Գինցբուրգը: «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն հավանություն Է ստացել ավելի քան 3,2 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 64 երկրներում: Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների, կազմել Է 97,6 տոկոս. դա ավելի բարձր ցուցանիշ Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել Էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան ԳՀԿ-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]