Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ethereum գաղտնարժույթի ստեղծողն ավելի քան 1 մլրդ դոլարի նվիրատվություն Է կատարել Հնդկաստանի օգնության համար

Ethereum գաղտնարժույթի ստեղծողն ավելի քան 1 մլրդ դոլարի նվիրատվություն Է կատարել Հնդկաստանի օգնության համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահանջվածությամբ երկրորդ գաղտնարժույթի՝ Ethereum-ի ստեղծող, աշխարհի գաղտնարժութային միլարդատերերից ամենաերիտասարդ Վիտալիկ Բուտերինն ավելի քան 1 միլիարդ դոլարի նվիրատվություն Է կատարել Հնդկաստանի օգնության համար COVID-19-ի համավարակի դեմ պայքարում: Այդ մասին հայտնել Է Forbes հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի տվյալներով՝ գաղտնարժույթով միջոցները փոխանցվել են India COVID-Crypto Relief ընկերությունը եւ այլ կազմակերպությունների, ըստ որում փոխանցված թոքենների գինը կտրուկ իջել Է միլիարդատիրոջ ընդունած որոշման պատճառով: Նշվում Է, որ Բուտերինը նվիրաբերել իրեն նվիրված թոքեները Shiba Inu, Dogelon եւ Akita Inu շների պատկերներով: Անցյալ շաբաթ Forbes հանդեսը հայտնել Էր, որ Ethereum-ը 3 հազար դոլարի նշագիծը գերազանցելուց հետո 27-ամյա Բուտերինը դարձել Է աշխարհում ամենաերիտասարդ գաղտնարժութային միլիարդատերը: Հանդեսի տեղեկատվության համաձայն՝ Ethereum-ի համահիմնադիրը ծնվել Է Կոլոմնայում: Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել Է Կանադա:

Ապրիլի վերջից Հնդկաստանում նշվում Է նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ: Մայիսին Հնդկաստանին Է բաժին ընկնում աշխարհում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի շուրջ 50 տոկոսը եւ աշխարհում այդ վարակի հետ կապված մահերի շուրջ 30 տոկոսը: Բայց, ինչպես կարծում են շատ բժիշկներ, վարակվածների եւ մահացածների իրական քանակը կարող Է շատ ավելի մեծ լինել, քանի որ Հնդկաստանի բազմաթիվ գյուղերից, որոնցից շատերում չկան մշտապես գործող բուժկետեր, օբյեկտիվ տեղեկատվություն չի գալիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]