1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնար իր ավագ որդի Բոն

Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնար իր ավագ որդի Բոն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք Է դառնար իր ավագ որդի Բոն, որը մահացել Է 2015 թվականի մայիսին: Մայիսի 13-ին այս խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես Է եկել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բոյի մասին հարցը նախագահին տրվել Է զրույցի ամենավերջում, որը նվիրված Էր հիմնականում երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: «Դուք միշտ ինձ անակնկալի եք բերում Բոյի (մասին հարցերով), Աստված օրհնի նրան: Նա պետք Է նստած լիներ այս աթոռին»,- հայտարարել Է Ջո Բայդենը:

Բո Բայդենը մահացել Է ուղեղի քաղցկեղից, երբ 46 տարեկան Էր: Մահվանից սոսկ ոչ շատ առաջ Է նա թողել Դելավերի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Ջո Բայդենի առաջին կինը եւ 13 ամսական դուստրը 1972 թվականին զոհվել են ավտովթարի ժամանակ: Բոն մահացել Է այն ժամնակ, երբ Ջո Բայդենը քննարկում Էր 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:

Ջո Բայդենն այն ժամանակ հաշվի Է առել նաեւ իր ընտանիքի անդամների պատրաստ լինելը երկարատեւ եւ ուժասպառ անող քարոզարշավին, որոնք, ինչպես եւ նա ինքը, վշտի մեջ Էին մերձավորի կորստի պատճառով: Ինչպես ի վերջո այն ժամանակ հայտարարել Է Ջո Բայդենը, նա որոշել Է չմիանալ մրցարշավին, չնայած այն բանին, որ Բոն մահվանից ոչ շատ առաջ, ամերիկյան մամուլի տվյալներով, հորը համոզել Է մասնակցել ընտրություններին: 2008 – 2009 թվականներին Բո Բայդենը Դելավերի Ազգային գվադրիայի՝ իր ստորաբաժանման կազմով մասնակցել Է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը:

Եղել Է զինվորական իրավաբան, ուներ մայորի կոչում: Իրաքում ծառայել Է ԱՄՆ-ի ներկայիս պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանատարության ներքո, որն այն ժամանակ գտնվում Էր իսկական զինվորական ծառայության մեջ՝ գեներալի աստիճանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]