Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը նշում է իր 238-ամյակը

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը նշում է իր 238-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սեւծովյան նավատորմն իր 238-ամյակը նշում Է աննախադեպ իրադրության պայմաններում, երբ ստիպված Է հետեւել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նավերի ավելացող քանակին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են ծովակալները, որոնք ավելի վաղ հրամանատարություն են արել այս օպերատիվ-ռազմավարական միավորումում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը մայիսի 13-ին նշում Է իր ստեղծման 238-րդ տարեդարձը: Սեւծովյան նավատորմի հրամանատար (1996-1998 թթ.) Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ եւ նավատորմի առաջին փոխհրամանատար (1998-2005 թթ.) Վիկտոր Կրավչենկոն Սեւ ծովում ՆԱՏՕ-ի նավերի հետ կապված իրադրությունը համարել Է աննախադեպ:

«Աննախադեպ իրադրություն Է, երբ Սեւ ծով, մերձսեւծովյան պետությունների ներքին ծով են մտնում օտարերկրյա նավերը»,-ասել Է Կրավչենկոն: Նա հիշեցրել Է, որ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակներում նման քանակությամբ նավերի մուտքեր չեն եղել: Ծովակալի խոսքով՝ դա կարող Է կապված լինել այն բանի հետ, որ մերձսեւծովյան երկրների մեծ մասը՝ Ուկրաինան, Վրաստանը, Բուլղարիան եւ Ռումինիան, այսօր բարեկամաբար չեն տրամադրված Ռուսաստանի նկատմամբ եւ այդ պատճառով ՆԱՏՕ-ի մյուս երկրներին հրավիրում են համատեղ վարժանքներին մասնակցելու համար:

Սեւծովյան նավատորմն իրադրությունը վերահսկողության տակ Է պահում եւ հետեւում Է հյուրերին, նշել Է Կրավչենկոն: Նրա խոսքով՝ ներգրավվում են ոչ միայն նավերը, այլեւ ռադիոտեխնիկական միջոցները, ինչպես նաեւ ավիացիան:

Ինչպես նշել Է Սեւծովյան նավատորմի մեկ այլ նախկին հրամանատար (1998-2002 թթ.) ծովակալ Վլադիմիր Կոմոյեդովը, ՆԱՏՕ-ի երկրների, առաջին հերթին ամերիկացիների, նման գործելակերպը կապված Է նրանց անքաղաքավարության հետ: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ Սեւծովյան նավատորմը Ղրիմի զորքերի խմբավորման հետ միասին կարող Է ոչ միայն հարված հասցնել եւ ոչնչացնել հակառակորդին, այլեւ «բարոյալքել եւ նրան հասցնել մինչեւ շրիշակի, մինչեւ վատերվեյսի մակարդակի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]