Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիտվայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ ԵՄ-ն գործուն քայլեր կձեռնարկի Սյունիքում Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ

Լիտվայի ԱԳ նախարարը վստահեցրել է՝ ԵՄ-ն գործուն քայլեր կձեռնարկի Սյունիքում 
Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:  

«Երկկողմ հարաբերությունների քննարկումից զատ նախարարին եմ տեղեկացրել նախօրեին Ադրբեջանի կողմից կատարած սահմանային ոտնձգության մասին, ինչին ի պատասխան՝ Լանդսբերգիսը խորը անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 11-ից պաշտոնական այցով Լիտվայում է: Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի , մայիսի 12-ին՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am