Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հեծանվորդները սկսում են պայքարը Հայաստանի չեմպոնի կոչման համար  

Հեծանվորդները սկսում են պայքարը Հայաստանի չեմպոնի կոչման համար

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի հեծանվահրապարակում մեկնարկեցին Հայաստանի տարբեր տարիքայինների առաջնությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը փաստեց, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո այս տարի Հայաստանի առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 60 մարզիկ:

«Առաջնության արդյունքներով կձևավորենք Հայաստանի երիտասարդական թիմը, որը կմասնակցի Սանկտ-Պետերբուրգի միջազգային մրցաշարին: Մինչ այդ էլ մարզական հավաք կունենանք: Մրցաշարից հետո կմասնակցենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններին»,- ասաց մարզիչը:

Գյոզալյանի խոսքով` պանդեմիան մեծ բացասական հետևանք է թողել մարզաձևի վրա: «Այժմ նոր սերունդ ունենք և լիահույս ենք ոչ թե այս գալիք Օլիմպիական խաղերի մասնակցության, այլ Փարիզի 2024 թվականի խաղերին հնարավոր մասնակցության համար»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]