Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունիս

Ակադեմիկոս Սախարովի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 21-ին

Ակադեմիկոս Սախարովի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 21-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սախարով: Երկու կյանք» վավերագրական-խաղարկային ֆիլմի պրեմիերան ջրածնային ռումբն ստեղծող ակադեմիկոս եւ իրավապաշտպան Անդրեյ Սախարովի մասին կկայանա մայիսի 21-ին՝ նրա ծննդյան 100-ամյակի օրը: Մայիսի 13-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են KION առցանց կինոթատրոնի մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իվան Պրոսկուրյակովի եւ Ռոման Սուպերի «Սախարով: Երկու կայանք» նախագիծը, որն ստեղծվել Է Անդրեյ Սախարովի 100-ամյա հոբելյանի առթիվ, գիտնականի եւ իրավապաշտպանի առաջին լիամասշտաբ վավերագրական-խաղարկային հետազոտություններից մեկն Է: Այդ նախագծում միանշանակ դատողություններ չկան, ստեղծողները սոսկ պատմում են մեկ մարդու երկու կերպարի մասին՝ տարածություն թողնելով հանդիսականի վճռի համար»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ֆիլմը դարձել Է յուրօրինակ նախագիծ KION առցանց կինոթատրոնի համար, հանդիսականներին այն մատչելի կլինի մայիսի 21-ից: Կինոնկարը կպատմի խորհրդային տեսաբան ֆիզիկոսի, իրավապաշտպանի եւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի կյանքի տարբեր փուլերի մասին: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ալեքսեյ Ուսոլցեւը եւ Չուլպան Խամատովան: Նախագծը հիմնված Է իրական իրադարձությունների վրա, Սախարովի խոսքը կառուցվում Է գիտնականի ֆոտո- եւ տեսաարխիվների մեջբերումներից եւ իր իսկ գիտնականի հիշողություններից, որոնք հրատարակվել են նրա հուշագրությունների եռահատորում: Ֆիլմում նաեւ օգտագործվում են Պետական անվտանգության կոմիտեի արխիվային գաղտնազերծված նկարահանումները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ