Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի

Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինցիների թիվը, որոնք երեք օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել են իսրայելական հարվածներից, հասել Է 83-ի, տուժել Է 487 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է միջատարածքի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 67 զոհվածի եւ 388 տուժածի մասին: «Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետեւանքով երեք օրում զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 83-ի, այդ թվում՝ 17 երեխա եւ 7 կին: Եվս 487 մարդ վարքեր են ստացել»,-հայտնել Է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:

Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել Է իրադրությունը Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 166 հրթիռ: Իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի աշխատանքի արդյունավետությունը կազմում Է շուրջ 90 տոկոս:

Իրադրության սրվելուց ի վեր զոհվել են վեց խաղաղ իսրայելցիներ եւ մեկ զինվորական: Իսրայելը հարվածներ Է հասցրել Գազայի հատվածին, գրոհի Է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադ»-ի շուրջ 600 ռազմական թիրախներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]