Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն նոր ձևաչափով  

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն նոր ձևաչափով

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` որոշում է կայացվել առաջնություններին մասնակցությունը դարձնել կամավոր սկզբունքով։

Առաջնության ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Ըստ նոր ձևաչափի՝ յուրաքանչյուր դիվիզիոնում հավաքականները խաղալու են վեց թիմերից բաղկացած խմբերում։

Ինչպես նաև որոշում է կայացվել Եվրոպայի առաջնությունն անվանափոխել FIBA Youth European Challengers 2021։

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:

Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2021 թվականի հուլիսի 13-18-ը, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ օգոստոսի 9-14-ը:

Մրցավայրը և մասնակից երկրների ցանկը դեռևս հստակեցված չեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]