Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանի ագրեսիայի արդյունքներն անօրինական են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանի ագրեսիայի արդյունքներն 
անօրինական են

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 27 տարի առաջ՝ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ Արցախյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել էին Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները: Փաստաթղթի ընդունումն այն ժամանակ եւս հնարավոր էր դարձել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների ուղղակի մասնակցությամբ Ադրբեջանը նոր լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որով կոպտորեն խախտեց 1994 թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը եւ դրան հաջորդած պայմանավորվածությունները։

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ շեշտվում է, որ Ադրբեջանի հակաիրավական գործողությունները հանցագործություններ են, որոնք ենթակա են միջազգային իրավական պատասխանատվության։ Այսինքն՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարն Ադրբեջանին չի ազատում պատասխանատվությունից:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]