Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս 
խաղաղապահների տեղակայման վայրերում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն  և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույցում քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներում տիրող իրավիճակը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ հանդիպմանը քննարկվել են նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]