Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԵՄ-ն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել կանխել հակամարտության սրացումը

ԵՄ-ն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել կանխել հակամարտության 
սրացումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեֆ Բորելն իսրայելցիներին և պաղեստինցիներին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները, որոնք արդեն ավելի քան 50 մարդու կյանք են խլել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի կանխվի ավելի լայն հակամարտություն, որը, առաջին հերթին, կազդի երկու կողմերի քաղաքացիական բնակչության վրա», - ասված է Ջոզդեֆ Բորելի հայտարարության մեջ, որը դատապարտում է երկու կողմերի գործողությունները:

Առնվազն 53 մարդ է սպանվել Գազայում, 6 մարդ՝ Իսրայելում բռնությունների սրումից ի վեր:  Ըստ պաշտոնյաների՝ պաղեստինցի զինյալները հրթիռներ են նետում Իսրայելի վրա, իսկ Իսրայելը օդային հարվածներ է հասցնում անկլավին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]