1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին

Դատարանը կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվողին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը երկու ամսով կալանավորել է Կազանի դպրոցում կրակոցների մեջ մեղադրվող Իլնազ Գալյավիևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հետաքննությունը Կազանի դատարանին խնդրել էր Գալյավիևի նկատմամբ նշանակել երկամսյա կալանք:

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դատարանի դահլիճից հայտնել է, որ Գալյավիեւը դատարանի որոշումը լսել է առանց որևէ էմոցիայի, լուռ:

Մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի էր ունեցել ողբերգական միջադեպ: Կրակոցների արդյունքում սպանվել է 7 երեխա և 2 ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Մեղադրվողը 19-ամյա երիտասարդ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]