Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 366 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 366 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 366 քաղաքի՝ մահերի թիվը հասցնելով  75 հազար 934-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին 24 ժամում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 16 հազար 409 նոր դեպք, նրանցից 2252-ը հոսպիտալացվել են: Երկրում հաստատված 2 մլն 707 հազար 761 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 2 մլն 162 հազար 87-ը:

5501 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]