Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հուլիս

Ադրբեջանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ

Ադրբեջանը կանցկացնի մարտավարական զորավարժություններ 15 հազար 
զինծառայողի ներգրավմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահի հաստատած պլանի համաձայն, մայիսի 16-ից ադրբեջանական բանակում կմեկնարկեն զորավարժություններ՝ զորատեսակների ներգրավմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ զորավարժություններին կմասնակցեն մինչև 15 000 զինծառայողներ, մինչև  300 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մինչև 400 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետեր և հակատանկային միջոցներ, մինչև 50 միավոր ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններում հիմնական ուշադրությունը կդարձվի կառավարմանը, մարտական պատրաստականությանը և զորքերի վերախմբավորմանը, այդ թվում ՝ մարտական ներդաշնակության կատարելագործմանն ու համազորային միավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ուժերի միջեւ փոխգործակցությանը:

Ըստ Վիեննայի 2011թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ Ադրբեջանը պարտավոր է ԵԱՀԿ-ին ապահովի նախնական ծանուցում, եթե զորավարժություններում ընդգրկված են ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, ամենաքիչը 250 մարտական տանկ, ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավելի):








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]