Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վերսկսվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարումը

Վերսկսվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին վառելիքի մատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրը այս պահին լուծվում է, մատակարարումը վերսկսվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: 
«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել եւ կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի:
Կրկին հայցում ենք երեւանցիների ներողամտությունը՝ առաջացած անհարմարության համար»,- գրել է Կարապետյանը:
Մայիսի 12-ի վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ կանգառներում սպասում էին երթուղայինների և ավտոբուսների ժամանելուն: Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ խնդիրը վառելիք մատակարարող ընկերության հետ է կապված, սակայն իրենք անում ենք ամեն ինչ խնդրին լուծում տալու համար: Կարապետյանը նաև նշել էր, որ խնդիրը մասամբ լուծվել է:  Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների և երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]