Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Hexact»-ը գրանցեց լավագույն արդյունքներից մեկն «AppSumo»-ում

«Hexact»-ը գրանցեց լավագույն արդյունքներից մեկն «AppSumo»-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Hexact» տեխնոլոգիական ընկերությունն իր մշակած «Hexowatch» գործիքը ներկայացրել է «AppSumo»-ում և դարձել այդ հարթակում լավագույն արշավներից մեկի հեղինակը: «AppSumo»-ն SaaS ծրագրերի վաճառքի (կամ lifetime deal- անժամկետ առաջարկների) ամենամեծ հարթակն է, որն օրական միայն մեկ արշավի մեկնարկ է տալիս: Ընտրվելու համար ընկերությունները խիստ չափորոշիչների համապատասխանության փուլ են անցնում: 

«AppSumօ»-ում «Hexact»-ի «անժամկետ առաջարկի» արդյունքում ավելի քան 400 հազար դոլարի վաճառք գրանցվեց, որից ավելի մեծ հաջողություն ընդամենը մի քանի պրոդուկտ է ունեցել: 

«Բիզնես հրեշտակներն ու վենչուրային հիմնադրամներն անհրաժեշտ են ստարտափի զարգացման համար, բայց կան նաև այլընտրանքներ: Սա հենց այդպիսի case study է, որը միջոցներ ներգրավելու և հաճախորդների պահանջները հասկանալու շատ լավ տարբերակ է ստարտափների համար»,- նշել է «Hexact»-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը: 

«AppSumօ»-ն ամսական 2-3 միլիոն այցելու ունի, որոնք արշավի ընթացքում «Hexowatch» գործիքը գնահատել են որպես «ժամանակ խնայող», «անսահման հնարավորություններ տվող», «լավագույնը բիզնեսի համար» և այլ ձևակերպումներով:

«Իհարկե, այս հարթակում ներկայանալու համար մեծ ջանքեր են պահանջվում, սակայն դրան հասնելը բոլորովին անհնար չէ և փողից բացի, լրացուցիչ արժեքներ է բերում. միլիոնավոր օգտատերեր իմանում են քո պրոդուկտի մասին, համացանցը լցվում է պրոդուկտը ներկայացնող հոդվածներով ու տեսանյութերով, ձեռք ես բերում բազմաթիվ brand-advocate-ներ և ամենակարևորը՝ իմանում ես ինչ ուղղությամբ կատարելագործել պրոդուկտը»,- նշել է Ստեփան Ասլանյանը: 

***

«Hexact» տեխնոլոգիական ընկերությունը hիմնադրվել է 2019թ., ԱՄՆ-ում: Ընկերության հայ հիմնադիրները հենց նույն տարում գրասենյակ են բացել նաև Հայաստանում: «Hexact»-ի պրոդուկտների ծրագրային ապահովումն ու զարգացումը հիմնականում իրականացնում են հայաստանցի մասնագետները: «Hexact»-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պրոցեսների ավտոմատացում։ Գործունեության երկրորդ տարին ընկերությունն ամփոփել է 15 000 ակտիվ օգտատերով՝ 135 երկրից։ Ստարտափն անցած տարի հավաքագրել և վերլուծել է 22.5 տերաբայթ տվյալ և 8,2 միլիոն դոմեյն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]