1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում կատարված 87 թեստավորման  արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վարակակիրները հիմնականում Ստեփանակերտի բնակիչներ են:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-տեղեկացնում են առողջապահական գերատեսչությունից՝ հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Արցախում առայսօր ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 719 դեպք: Կատարվել է 24 հազար 517 թեստավորում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]