Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ Է դարձել 35 պաղեստինցի

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների զոհ Է դարձել 35 պաղեստինցի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածին Իսրայելի շարունակվող հրթիռահարվածների զոհերի թիվը հասել Է 35-ի: Մայիսի 12-ին այդ մաիսն հայտնել Է Al-Mamlaka հեռուստաալիքը՝ վկայակոչելով ափամերձ միջատարածքի առողջապահության նախարարության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ իսրայելական բանակի գիշերային հարվածների հետեւանքով զոհվել Է երեք պաղեստինցի: Մայիսի 11-ին սպանվել Է 15 մարդ, իսկ մայիսի 10-ից ընդհանուր առմամբ զոհվել Է 35 մարդ: Զոհերի թվում են 12 երեխա եւ մեկ կին: Տուժածների թիվը հասել Է 233-ի: Գազայի հատվածի «Աշ Շիֆաա» բժշկական համալիրի տնօրեն Մուհամեդ Սելիմի խոսքով՝ իրենց մոտ են ընդունվել 100 վիրավորներ: «Մի քանի տուժածներ մահացել են վերքերից, զոհվածների թվում կան մինչեւ երկու տարեկան երեխաներ,- պատմել Է նա:- Մարդիկ մեզ մոտ են ընդունվում շատ լուրջ եւ վտանգավոր վնասվածքներով»: Դրա հետ մեկտեղ, նշել Է Աբու Սելիմը, հիվանդանոցում շատ ծանար իրավիճակ Է կապված դեղորայքի եւ պատրաստուկների հետ:

«Առողջապահության համակարգն այնպես Էլ ուժասպառ Է բազմամյա շրջափակումից, նաեւ ավելացել Է կորնավիրուսի համավարակը, ուստի մեր հնարավորությունները խիմտ սահմանափակ են,- արձանագրել Է նա:- Բժշկական բրիգադներն աշխատոււմ են դաշտային պայմաններում, բոլոր վիրահատարաններն այժմ զբաղված են»: Ափամերձ միջատարծքին հարվածները դարձել են պաղեստինցի արմատականների հրթիռակոծումների պատասխանը: «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, որը Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման մարտական թեւն Է, հայտարարել Է մայիսի 11-ի երեկոյան եւ մայիսի 12-ի առավոտյան ժամերին ավելի քան 200 հրթիռների արձակման մասին Թել Ավիվի եւ Բեեր Շեւայի կողմը: Հաղորդվում Է հինգ զոհված իսրայելացիների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am