Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Աթլետները կմասնակցեն Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

Աթլետները կմասնակցեն Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող աթլետները կմասնակցեն Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Աթլետները նախապատրաստվում են  Սան Մարինոյում հունիսի 5 –ին սկսվող Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Թիմը մրցավայր  կմեկնի  12 մարզիկով: Նրանք  կմրցեն վազքուղյակներում, նետորդների  և ցատկորդների հատվածներում:

Սան Մարինոյում Հայաստանի հավաքականին կմիանա վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա եռացատկորդ Լևոն Աղասյանի հետ մայիսի 21-ից հունիսի 3-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հունաստանի Կալամանկա  քաղաքում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ