Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել. Գունկո

Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել. Գունկո

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն «Շիրակ»-ի դեմ խաղի հաշիվը արդարացի է համարում:

«Որակապես լավ խաղ ցուցադրեցինք: Մենք իրացրեցինք մեր հնարավորություններն առաջին իսկ խաղակեսում: Լավ վերահսկում էինք գնդակի տեղաշարժը խաղադաշտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մարզիչը: Գունկոյի խոսքով` հանդիպման արդյունքն արդարացի էր:

«Հարձակման գծում խաղակցվածություն է ձևավորվել, որը չենք ուզում խախտել: Մենք հույսեր ենքկապում յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ»,-ասել է մասնագետը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում«Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ»-ին: Հայաստանի գործող գավաթակիրը առաջին խաղակեսում երեք անպատասխան գնդակ ուղարկեցգյումրեցիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավԲենիկ Հովհաննիսյանը:  Այս հաղթանակից հետո «Նոա»-ն 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղումընթացող «Ալաշկերտ»-ը 20 խաղից հետո ունի 37 միավոր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]