Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Չորրորդ և հինգերորդ զորամիավորումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

Չորրորդ և հինգերորդ զորամիավորումներում անցկացվել են մարտական 
պատրաստության բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման և կրակային խնդիրների կատարման հմտությունների զարգացման նպատակով մայիսի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի         հրաձգա­րանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողներն իրականացրել են կրակային վարժություններ տարբեր զինատեսակներից, հաջողությամբ խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների մասնագիտական հմտությունների և մարտական պատրաստության զարգացման նպատակով մայիսի 11-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական գործնական պարապմունքներ: Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է մարտավարական իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ