Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված աչաջուրցու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել

Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված աչաջուրցու մոտ 
թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ