Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ազգային միասնական շարժումն» արդյոք կմտնի Վրաստանի խորհրդարան. Մելիան հայտարարություն է արել

«Ազգային միասնական շարժումն» արդյոք կմտնի Վրաստանի խորհրդարան. Մելիան հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի «Ազգային միասնական շարժում» (ԱՄՇ) ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը երկրի խորհրդարան մտնելու կամ չմտնելու որոշումը կընդունի մեկ շաբաթ անց: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է կուսակցության նախագահ Նիկա Մելիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մելիան առաջին անգամ Է կուսակցության գլխավոր գրասենյակում հայտնվել այն բանից հետո, երբ նախօրյակին լքել Է Ռուսթավիի բանտը: Քաղաքական գործիչը հանդիպել Է ԱՄՇ-ի առաջնորների եւ կողմնակիցների հետ: Նրա խոսքով՝ այսօրվանից կուսակցությունը ձեռնամուխ Է լինում կոնսուլտացիաների՝ խորհրդարան մտնելու եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի պատրաստած համաձայնագրի ստորագրման հարցերի շուրջ: Իր առաջնորդի ազատ արձակվելուց առաջ կուսակցությունը կտրականապես հրաժարվել Է գնալ այդ քայլերին:

«Կուսակցության մեջ տարբեր կարծիքներ ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ուստի գործընթացը պահանջում Է կոնսուլտացիաներ,-ասել Է Մելիան:-Մենք ջանում ենք մեկ շաբաթում որոշում ընդունել, որին այնքան սպասում Է հասարակությունը: Առաջին հերթին պետք Է միահամուռ կերպով որոշում ընդունվի այն մասին, թե շարունակում Է արդյոք կուսակցությունը գործել կոնկրետ պլանով կամ այն փոխում Է մեկ ուրիշով: Այսինքն՝ խորհրդարանական կյանք Է սկսում այլ գործունեության հետ զուգահեռ կամ ոչ, կուսակցությունը ստորագրում Է փաստաթուղթը եւ այդպես մտնում Է խորհրդարան կամ չի ստորագրում եւ մտնում Է այլ պայմանների դեպքում», հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]