Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ

ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների 
կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ: 
«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ իրավիճակը սրվել է ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին Արևելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելական սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և պաղեստինցիների միջև, երբ Իսրայելի ուժայինները փորձել են ի կատար ածել իսրայելական դատարանի որոշումը և վտարել որոշ պաղեստինյան ընտանիքների: 
Իսրայելական կողմի տվյալներով՝ մայիսի 10-ի երեկոյից սկսած պաղեստինցիները սկսել են զանգվածաբար հրթիռային հարվածներ հասցնել իսրայելական քաղաքներին, օդային տագնապի ազդանշաններ են հնչել Աշքելոն և Սդերոտ քաղաքներում, ինչպես նաև պաղեստինյան անկլավներին սահմանամերձ բնակավայրերում: 
Արաբական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցրած պատասխան հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 120 մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]