Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

ՄԱԿ-ում կոչ են արել դադարեցնելու բռնությունը պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում

ՄԱԿ-ում կոչ են արել դադարեցնելու բռնությունը պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունն (ՄԻԳԿՎ) անհանգստություն Է հայտնել օկուպացված պաղեստինյան տարածքներում եւ Իսրայելում բռնության Էսկալացիայի պատճառով եւ կոչ Է արել դադարեցնելու այն: Ինչպես մայիսի 11-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է այդ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլը, ՄԻԳԿՎ-ն «դատապարտում Է սադրանքները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին օրերին բռնության Էսկալացիայից օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմում, եւ Իսրայելում»,- ասել Է նա: «Մենք դատապարտում ենք այդ բռնությունը եւ բռնության ցանցակած դրդում, ինչպես նաեւ Էթնիկ բաժանումը եւ սադրանքները»:

Վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության տվյալները՝ Քոլվիլը հայտնել Է, որ մայիսի 7-ից մինչեւ 10-ը 915 պաղեստինցիներ են վիրավորվել Արեւելյան Երուսաղեմում եւ ավելի քան 200-ը՝ Արեւմտյան ափին:

Նրանց մեծամասնությունը վիրավորվել Է Իսրայելի անվտանգության ծառայությունների գործողություններից: Մայիսի 10-ի դրությամբ ՄԻԳԿՎ-ում տվյալներ են ստացվել նաեւ շուրջ 20 իսրայելացիների վիրավորվելու մասին, դրանք հիմնականում անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներ են:

Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ «չպետք Է ուժ կիրառվի նրանց դեմ, ովքեր խաղաղ իրականացում են իրենց իրավունքները», իսկ դրա անհամաչափ կամ անհրաժեշտությամբ չառաջացած օգտագործումն արգելված Է: Խոսելով պաղեստինյան զինված խմբավորումների կողմից Իսրայելի հրթառակոծումների մասին՝ Քոլվիլը նշել Է, որ «ոչ ընտրողական գործողության զենքի օգտագործումը, ինչպիսիք են Իսրայելի դեմ արձակված հրթիռները, խստիվ արգելված Է միջազգային հումանիտար իրավունքով, եւ այն պետք Է անհապաղ դադարեցվի»: ՄԻԳԿՎ-ում դիմակայող կողմերին կոչ են արել «հանդարտեցնելու իրավիճակը եւ խուսափելու հետագա բռնությունից»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ