Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվածների հարազատներին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կազանի դպրոցում կրակոցների հետևանքով զոհվածների 
հարազատներին
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ ցավակցական հաղորդագրության մեջ ասված է. 
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և բարեկամներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցների հետևանքով զոհվել է 7 աշակերտ և ուսուցուհիներից մեկը, տուժել է 21 մարդ: Տուժածներից 8-ի վիճակը գնահատվում է ծանր:  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]