Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Իսրայելի զինվորականները հնարավոր են համարել ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողությունը

Իսրայելի զինվորականները հնարավոր են համարել ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը հայտարարել Է, որ քննարկում Է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ ցամաքային գործողության անցկացման հնարավորությունը: Այդ մասին հաղորդել Է The Jerusalem Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հայտարարությունը հնչել Է այն բանից հետո, երբ պաղեստինցիները, իսրայելական կողմի հայտարարության համաձայն, ավելի քան 150 հրթիռ են արձակել Երուսաղեմի եւ Իսրայելի հարավի ուղղությամբ: Հրատարակության հաղորդագրության համաձայն, Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել Է, որ քննարկում Է պատասխանի բոլոր տարբերակները, ներռյալ ցամաքային գործողությունը:

Գնդակոծություններն անցկացվել են, երբ իսրայելացիները տոնակատարություն Էին անցկացնում Երուսաղեմի օրվա կապակցությամբ: Այն հայտարարվել Է 1967 թվականին Վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի արեւելյան մասն Իսրայելի հսկողության տակ անցնելու պատվին: Գնդակոծություններին ի պատասխան, Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելական կողմը հայտարարում Է այդ գործողությունների հետեւանքով ութ զինյալների զոհվելու մասին: Իր հերթին պաղեստինյան կողմը պնդում Է, որ Գազայի հատվածում զոհվել Է 20 մարդ, ներառյալ ինը երեխա: Եվս 65 մարդ վիրավորվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ