Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 1788 նոր դեպք

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 1788 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 1788 նոր դեպք, որից 963-ը գրանցվել Է Թբիլիսիում: Այդ մասին հաղորդվում Է կառավարության Stopcov.ge. կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մնացած քովիդ-դեպքերի աշխարհագրությունն այսպիսին Է. Աջարիայում՝ 127, Իմերեթում՝ 178, Քվեմո Քարթլիում՝ 78, Շիդա Քարթլիում՝ 72, Գուրիում՝ 58, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 131, Կախեթում՝ 79, Մցխեթ-Մթիանեթում՝ 73, Սամցխե-Ջավախքում՝ 16, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 13: Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 16215-ի, նրանցից 4296-ը ստացիոնար բուժման կարիք ունեն:

890 պացիենտների վիճակը ծանր Է, 201-ը միացված Է արհեստական շնչառության սարքին, 775 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 11144 հոգի բուժընթացն անցնում Է տանը: Ներկայում կարանտինային պայմաններում գտնվում Է 65 մարդ, իսկ ինքնամեկուսացման մեջ Է 30153-ը: Դրականության ցուցանիշը մայիսի 11-ի տվյալներով կազմում Է 5.76 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 6.07 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 6.35 տոկոս: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]