Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մայիսի 11-ին հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը մինչև մայիսի 25-ը։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց հետաձգել սույն գործով քննությունը և նշանակել այն հունիսի 20-ից հետո։ Պաշտպանը հիշեցրեց, հունիսի 20-ին երկրում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ գլխավորելով «Հայաստան» դաշինքը։

Վարդևանյանը շեշտեց, որ Քոչարյանը, ինչպես և ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձ, ունի քարոզարշավ իրականացնելու սահմանադրական իրավունք։ Նախընտրական շրջանում նշանակված նիստերը կարող են խոչընդոտել նրա հանդիպումներին և քարոզարշավն իրականացնելուն։ Խոսքn ընդամենը երեք դատական նիստի մասին է։ Մինչդեռ, ինչպես հիշեցրեց Վարդևանյանը, նախորդ տարի գարնանը տարբեր պատճառներով չի կայացել 10 դատական նիստ:

Սակայն դատարանի համար այս հիմնավորումները բավար չեղան և միջնորդությունը մերժվեց։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր հերթին միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը գտնվում է ամբուլատոր վերահսկողության տակ, և խնդրեց նոր նիստ նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ:

Իր հերթին դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ինքը մասնակցելու է Արդարադատության ակադեմիայի դասընթացներին և չի կարող ներկայանալ։ Արդյունքում հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]