Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալիայում խուզարկություն են անցկացրել նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 անձանց մոտ

Իտալիայում խուզարկություն են անցկացրել նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 անձանց մոտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիացի կարաբինավորները խուզարկություն են անցկացրել երկրի նախագահ Սերջո Մատարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու եւ հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող 11 անձանց մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործողությունը Հռոմի դատախազության պահանջով անցկացվել Է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թուրինում, Պերուջեում եւ Բոլոնիայում, ասվում Է հաղորդագրության մեջ: Ֆիգուրանտներից մեկը 53 տարեկան համալսարանական պրոֆեսոր Է:

«Նրա կապը հակասեմիտական եւ ռասիստական հայացքներ ունեցող խմբերի եւ ակտիվիստների հետ հայտնաբերվել Է ռուսաստանյան «Վկոնտակտե» սոցիալական ցանցի միջոցով»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Մյուս երեք կասկածյալները նույնպես ծայրահեղ աջ համոզմունքների հետեւորդներ են: Անցկացվել են կասկածյալների Էլեկտրոնային հաշիվների ու սոցիալական պրոֆիլների խուզարկություններ եւ թույլատրել են առգրավել բազմաթիվ համակարգեր եւ սարքավորումներ, որոնք օգտագործվել են նախագահին սպառնալիքներ ուղարկելու համար: Տարբեր կոնտենտներ, որոնք դարձել են հետաքննության առարկա, վերաբերում են 2020 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականն ընկած ժամանակաշրջանին: Կասկածյալները 44-ից մինչեւ 65 տարեկան են:

«Հետաքննության ընթացքում հաջողվել Է հայտնաբերել ցանցում պետության ղեկավարի դեմ բազմաթիվ վիրավորական գործողություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, երկրում իշխանության բարձրագույն ինստիտուտների դեմ ագրեսիայի հանգամանալի մտածված ռազմավարության արդյունք են»-ասվում Է հաղորդագրության մեջ: 2019 թվականի վերջին Պալերմոյի դատախազությունն ավարտել Է Մատարելայի հասցեին վիրավորանքների փաստով նմանօրինակ գործի հետաքննությունը, որոնք Facebook-ում հայտնվել Էին 2018 թվականի գարնանը: Մեղադրյալներից մեկը, ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, զղջացել Է եւ լաց լինելով ներում խնդրել նախնական գործընթացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]