Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Ճապոնիայում պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում

Ճապոնիայում պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 11-ին պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում, որը գտնվում Է Ճապոնիայի Ֆուկուսիմայի հյուսիս - արեւելյան պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի հետեւանքով տուժել Է առնվազն չորս մարդ:

Պայթյունից հետո ձեռնարկությունում բռնկում Է առաջացել: Միջադեպի վայր են ժամանել հրշեջ խմբեր եւ ոստիկանությունը: Գործարանը պատկանում Է Sakai Chemical Industry ընկերությանը: Այնտեղ արտադրում են ցինկի փոշի կոսմետիկական արդյունաբերության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ