Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ոստիկանության հետ բախումներում վիրավոր պաղեստինցիների թիվը գերազանցել Է 610-ը

Ոստիկանության հետ բախումներում վիրավոր պաղեստինցիների թիվը գերազանցել Է 610-ը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ծայր առած ընդհարումներում վիրավորված պաղեստինցիների թիվը հասել Է 612-ի: Մայսիսի 11-ին այդ մասին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Al-Quds թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Օրվա ընթացքում Երուսաղեմի Տաճարաց լեռան եւ Հին քաղաքի շրջանում վերքեր Է ստացել առնվազն 612 պաղեստրինցի»,- մեջբերում Է հրատարակությունը նրա խոսքը: Ինչպես մայիսի 10-ի երեկոյան տեղեկացրել Է Al-Quds-ը, Իսրայելի իրավապահ մարմինների աշխատակիցներն Ալ Աքսա մզկիթում ուժով դուրս են արել աղոթք անող ծխականներին: Թերթի տվյալներով՝ իսրայելացի ոստիկանները հավատացյալներին ուժով ստիպել են հեռանալ Ալ Աքսայից՝ կիրառելով արցունքաբեր գազ, ռետինե գնդակներ եւ լուսաղմկահան նռնակներ: Մայիսի 11-ին պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանը հայտնել Է, որ իսրայելացի ուժայինները հեռանում են Ալ Աքսայից պահեստային մուտքերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]