Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բավականին լարված հանդիպում ստացվեց. Բիչախչյան  

Բավականին լարված հանդիպում ստացվեց. Բիչախչյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպումը որակում է լարված:

«Բավականին լարված հանդիպում ստացվեց: Պարզ է, որ առաջնության վերջնամասում այսպես պետք է լիներ: Սեփական հարկի տակ էինք, և ցանկալի էր, որ կարողանայինք հաղթել: Մեր խաղում բացակայում էր միայն գոլը»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիչախչյանի խոսքերը փոխանցում է առաջնության մամուլի ծառայությունը:

Մասնագետի խոսքով` ակումբը փորձելու է խաղային տեղափոխությունների շնորհիվ ապահովել թիմի թարմությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Ալաշկերտ» խաղով: Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը 37 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում ընթացող «Արարատ»-ն ունի 36 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]