Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1895 թ. մայիսի 11-ին Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին եւ թուրքական կառավարություն ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, որը, սակայն, Օսմանյան կայսրությունը չիրագործեց։

-1904 թ. մայիսի 11-ին ծնվել է Սալվադոր Դալին՝ իսպանացի հանրահայտ նկարիչ, քանդակագործ եւ գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ.՝ 1989 թ.)։

-330 թ. մայիսի 11-ին Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս։

-868 թ. մայիսի 11-ին չինացի հոգեւորական Վան Ցզեն պատրաստեց պատմությանը հայտնի առաջին կնքված տպագիր նյութը։

-1858 թ. մայիսի 11-ին Մինեսոտան դարձավ ԱՄՆ-ի 32-րդ նահանգը։

-1864 թ. մայիսի 11-ին ծնվել է իռլանդացի կին գրող Էթել Լիլիան Վոյնիչը («Բոռը», մահ.՝ 1960 թ.)։

-1910 թ. մայիսի 11-ին ծնվել է Լեւոն Աբրահամյանը՝ հայ դերասան, ռեժիսոր:

-1932 թ. մայիսի 11-ին ծնվել է Վաչագան Խալաթյանը՝ սուրդոմանկավարժ, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Նա առաջին հայ մանկավարժն է, ով ստացել է բարձրագույն արատաբանական կրթություն։ Ստեղծել է մատնախոսության հայերեն այբուբենը եւ ժեստերի լեզվի համառոտ բառարանը։

 

Հիշարժան փաստեր

-Սուրճը նավթից հետո աշխարհի երկրորդ ամենաարժեքավոր շրջանառություն ունեցող ապրանքն է:

-Սուրճն ավելի արդյունավետ ազդեցություն է ունենում 9:30-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում:

-Ամեն օր աշխարհում սպառվում է մոտ 2,25 մլրդ բաժակ սուրճ:

-Մեկ գավաթ սուրճը զգալիորեն բարելավում է արյան շրջանառությունը:

-Նյու Յորքում մարդիկ 7 անգամ ավելի շատ են սուրճ խմում, քան ԱՄՆ-ի մյուս քաղաքներում:

-Կորեայում եւ Ճապոնիայում կան Cat սրճարաններ, որտեղ այցելուները կարող են ըմպել սուրճ` խաղալով կատուների հետ:

-Կապուչինո սուրճն այդպես է անվանվում, որովհետեւ սրա գույնն ասոցացվում է կապուչինո վանականների սովորույթների հետ։

-Որոշ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ կոֆեինի օգտագործումը կարող է արագացնել նյութափոխանակությունը 3-11 տոկոսով։

-Բրազիլիան համարվում է սուրճի գլխավոր արտադրողը՝ աշխարհում արտադրվող սուրճի 30,16 տոկոսով։

-Սուրճի 65 տոկոսը խմվում է նախաճաշելիս։

-Ֆրանսիայում սրճարան կա, որտեղ եթե չասեն «ողջույն» կամ «խնդրում եմ» բառերը, սուրճն ավելի թանկ կվաճառվի։

-Երկիրը, որն ունի ամենաշատ սրճարանները, Իտալիան է, մասնավորապես՝ 100 000:

-Առաջին սրճարանը բացվել է Կոստանդնուպոլսում` 1475-ին։ Եվրոպայում առաջինները բացվել են Լոնդոնում եւ Օքսֆորդում՝ հայ առեւտրականների կողմից, 1652-ին։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]