Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 10-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 5-րդ զորամիավորումում մայիսի 10-ին ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում մարտական պատրաստության և մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանն առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ տվել է հանձնարարականներ։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։ Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ, ցուցադրվել վարժություններ մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]