Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի

ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 10-ին ընդունել է ֆրասահայ բարեգորածական կազմակերպությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժուլիեն-Տիգրան Հարունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի և Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետ Ռոբեր Ազիլազյանը, Ֆրանսիայի Հայ Երիտասարդություն կազմակերպության նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն, Հայաստանի ծրագրերի ղեկավար Լուսինե Մելիքյանը, հայ-ֆրանսիական արևտրի պալատի պատվավոր նախագահ Սիմոն Ազիլազյանը, ֆրանսահայ համայնքի բարեգործական ծրագրերում ընդգրկված հայ և ֆրանսիացի երիտասարդներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անդրանիկ Փիլոյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է սփյուռքահայության դերը հայրենիքի զարգացման բոլոր գործընթացներում: Նա, մասնավորապես ընդգծել է ֆրանսահայության աջակցությունն արցախյան երեք պատերազմների հետևանքները հաղթահարելու ծանրագույն գործում և բարձր գնահատել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունն ու հայրենիքի կողքին լինելու պատրաստակամությունը։

«Հյուրերը նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի ընթացքում տրամադրված հումանիտար օգնության, դրա բաշխման և հետագա անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նշենք , որ այդ ծրագրերի շրջանակում ֆրանսահայերի միջոցներով ԱԻ նախարարության կարիքների համար տրամադրվել է RENAULT մակնիշի 3 հատ ավտոմեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փիլոյանը վստահեցրել է, որ պատերազմի հետևանքները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. «Այսօր ամենակարևորը միասնությունն է, այդ թվում՝ սփյուռքի հետ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]