Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Մալայզիայում կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանափակվելու է մարդկանց տեղաշարժը

Մալայզիայում կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանափակվելու է մարդկանց 
տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի կառավարությունը մայիսի 12-ից մինչև հունիսի 7-ը ողջ երկրի տարածքում կյանքի կկոչի «Տեղաշարժման վերահսկման մասին հրամանագիրը», որը ենթադրում է խիստ քայլեր իրականացնել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մուհիդդին Յասինը:

Այդպիսով, արգելվելու է տեղաշարժը երկրի շրջանների միջև՝ բացառությամբ արտակարգ դեպքերի ու բեռնափոխադրումների, արտակարգ ծառայությունների տրանսպորտային միջոցների:

Անձնական ավտոմեքենաներով և տաքսիների բոլոր տեսակներով երթևեկել է թույլատրվում միայն եթե մեքենայում կա առավելագույնը երեք մարդ՝ այդ թվում և վարորդը:

Ուսումնական հաստատությունները փակվում են՝ բացառությամբ այն հաստատությունների, որտեղ միջազգային քննություններ են օտարերկրյա բուհեր ընդունվելու համար:

Մալայզիայում համավարակի ողջ ընթացքում հիվանդացել է 444 հազար 484 մարդ, մահացել՝ 1700-ը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ