Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման արդյունքների մասին

Պուտինը հայտնել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստման դրական արդյունքների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Pоссия 24-ի եթերում նա հայտնել է, որ նախօրեին արված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրական կոեֆիցիենտը 15 է:

«Ինչպես ասացին բժիշկները, դա դրական արդյունք է»,- ասել է Պուտինը՝ կոչ անելով քաղաքացիներին շարունակել պատվաստվել:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը հորդորել է պահպանել բոլոր նախազգուշական միջոցառումները, կրել դիմակներ, կատարել մյուս պահանջները՝ վարակի դեմ հաջողության հասնելու նպատակով:

Պուտինը պատվաստումներ է ստացել մարտի 23-ին և ապրիլի 14-ին՝ ռուսական արտադրության պատվաստանյութերից մեկով: ՌԴ նախագահը չի հայտնել, թե որ պատվաստանյութն է օգտագործվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]