Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Միջերկրական ծովում այս տարի առնվազն 500 փախստական է խեղդվել

Միջերկրական ծովում այս տարի առնվազն 500 փախստական է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սկզբից մինչ օրս Միջերկրական ծովով միգրացիայի փորձ իրականացնելիս խեղդամահ եղած անձանց թիվը հասել է 500-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Սաֆա Մսեհլին:

«Մենք խիստ մտահոգված ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում այս վտանգավոր ճամփորդությանը, այդ մարդկանց մահն անընդունելի է: Այս տարի Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում արդեն առնվազն 500 մարդ է խեղդամահ եղել, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում նրանք 150-ն էին»,- ասել է նա:

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են ծովով Իտալիա եկող փախստականների հոսքերը: Միայն վերջին ժամերին գրեթե 100 փախստական է փրկվել Լամպեզուդա կղզու ափերին մոտ: Այդտեղ ժամանակավոր կեցության կենտրոնում այս պահին շուրջ հազար մարդ կա՝ նախատեսված 250-ի փոխարեն:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ