Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանի սաֆարի պարկը մեկ շաբաթ թաքցրել Է երեք ընձառյուծների փախուստը

Չինաստանի սաֆարի պարկը մեկ շաբաթ թաքցրել Է երեք ընձառյուծների փախուստը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Խանչժոուի սաֆարի պարկից երեք ընձառյուծներ են փախել, սակայն ղեկավարությունը տեղի բնակիչներին նախազգուշացրել Է միայն մի քանի օր անց: Այդ մասին հաղորդել Է չինական Global Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալիքի տվյալներով, գյուղի բնակիչներն ընձառյուծներին նկատել են դեռ մայիսի 1-ին եւ այդ մասին հաղորդել ոստիկանությանը, բայց պարկն ինքը միջադեպի մասին չի հայտարարել ընդհուպ մինչեւ մայիսի 9-ը:

Երկու փախստականներին հաջողվել Է բռնել շաբաթ օրը՝ մայիսի 8-ին, երրորդին գտել են դրոնի օգնությամբ, բայց երբ փրկարարները մոտեցել են կենդանուն, նա փախել Է: Որոնումները շարունակվում են:

Մայիսի 8-ի երեկոյան սաֆարի պարկի ղեկավարությունը ներողություն Է խնդրել այն բանի համար, որ չի հայտնել փախած ընձառյուծների մասին: «Մենք ելել ենք այն բանից, որ երիտասարդ ընձառյուծները բավականին թույլ են եւ մեծ վտանգ չեն ներկայացնում, ուստի որոշել են չհայտարարել փախուստի մասին, որպեսզի խուճապ առաջացնեն»,-Global Times թերթը մեջբերումներ Է անում ուղերձից:

Սաֆարի պարկի ղեկավարության գործողությունները առաջացրել են քննադատության հանկարծական փոթորիկ: Առայժմ հայտնի չԷ, թե ընձառյուծներին ինչպես Է հաջողվել փախչել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]