1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինը Ղրղզստանի նախագահին բանակցությունների Է հրավիրել ՌԴ

Պուտինը Ղրղզստանի նախագահին բանակցությունների Է հրավիրել ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հեռախոսազրույց Է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ, նա պաշտոնակցին առաջարկել Է այցելել ՌԴ, Ժապարովը դրանից չի հրաժարվել: Այդ մասին հաղորդել Է Կրեմլի կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետությունների ղեկավարները ջերմ շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ, ընդգծել այդ տարեթվի հատուկ նշանակությունը երկու երկրների ժողովուրդների համար, ընդգծել ճակատայինների եւ թիկունքի աշխատավորների սխրանքների մասին հիշողության պահպանման կարեւորությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, Պուտինը, հենվելով վերջերս Մոսկվայում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմանովի հետ տեղի ունեցած բանակցությունների վրա, բարձր Է գնահատել Բիշքեկի եւ Դուշանբեի միջեւ «ղրղզա-տաջիկական սահմանամերձ իրադրության կարգավորման շուրջ քաղաքական-դիվանագիտական միջոցներով ձեռք բերված պայմանավորվածությունները»: «Հաստատվել Է իրադրության հետագա կայունացմանն աջակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը»,-ընդգծվում Է կայքում: Ռուսաստանի ղեկավարը Ժապարովին հրավիրել Է աշխատանքային այցով այցելել մեր երկիր: Հրավերն ընդունվել Է, ամփոփվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Ղրղզստանում փոխհատուցումներ կվճարվեն սահմանի մոտ զոհվածների ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]