Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փաշինյանը նշեց երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը

Փաշինյանը նշեց երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թենածու Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում իր կառավարման ամենամեծ բացթողումը համարում է 44-օրյա պատերազմը և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ զարգացումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մեր ամենամեծ խնդիրը 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ: Հատկապես 44-օրյա պտերազմից հետո անընդհատ վերադառնում եմ 2018թ. և փորձում եմ այն ժամանակվանից դասավորել ամեն ինչ նորից: Իմ կարծիքով, 2018թ. ապրիլի դրությամբ մենք Ղարաբաղի հարցում անդառնալիության կետն անցել էինք արդեն, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ Հայաստանի քաղաքացին զգում է իրեն՝ որպես երկրի տեր:

«Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերն իր երկրի, և դա, ի վերջո, այն նպատակն էր, որի համար 2018թ. արվել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Այդ նպատակն իրագործված է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]