Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա. Փաշինյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, որտեղ քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

«Մենք արդարադատության ոլորտում էլ ենք իրականացրել հեղափոխական փոփոխություններ: Այսօր ՀՀ քրեակատորական հիմնարկներում պատմական նվազագույն թիվն է կալանավորված և դատապարտված անձանց: Սա արդարադատության ոլորտում մեր իրականացրած բարեփոխումների արդյունքն է: Որովհետև այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն: Ես կարծում եմ, որ այո, մենք այսօր հասել ենք ամենակարևոր փոփոխությանն արդարադատության ոլորտում, որը հեղափոխական փոփոխություն է: Մենք վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուն նշեց, որ արդարադատության ոլորտի մեծագույն խնդիրը միշտ եղել է այն, որ բազմաթիվ մարդիկ, որոնք չպետք է լինեին ՔԿՀ-ներում, տարիներով, այդ թվում՝ քաղաքական պատճառներով, նստել են քրեակատարողական հիմնարկներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]