Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունները բարելավվում են

Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունները բարելավվում են

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բարելավվում են, մինչդեռ Ռուսաստանի հետ դրանք վատանում են: Մայիսի 10-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսլեում Միության 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստին ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները փոխվում են, այժմ մեզ մոտ ուժեղ գործընկերություն Է: Դա հատկապես հասկանալի դարձավ G7-ի գագաթնաժողովից հետո,- ասել Է նա:- Մենք կքննարկենք (նիստի ընթացքում) նաեւ Ռուսաստանի հարցը, որի հետ, ընդհակառակը, դրանք չեն բարելավվում»:

ԵՄ-ի խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով մայիսի 10-ին Բրյուսելում կանցկանցնի լիագումար նիստ, որտեղ կքննարկի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների, Արեւմտյան Բալկանների երկրների աջակցության, Աֆղանստանի իրադրության եւ իրանական միջուկային գործարքի շուրջն ստեղծված իրավիճակի հարցերը:

Նախարարները չեն պլանավորում որոշումներ ընդունել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կամ նոր դիվանագիտական քայլերի մասին: Հանդիպման պաշտոնական ծրագրի համաձայն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կդառնան սոսկ օժանդակ թեմաներից մեկը: Օրակարգի գլխավոր կետը կլինի քննարկումն անդրատլանտյան կապերի զարգացման մասին: ԵՄ-ի նախարարական հանդիպմանը, որը պետք Է տեղի ունենա անմիջակա ձեւաչավով, կմասնակցի կլիմայի խնդիրներով ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Ջոն Քերին, նա նիստին կմիանա տեսակապով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]