Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու, իսկ Ալիևը Նախիջևանում է

Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու, իսկ Ալիևը Նախիջևանում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կտեւի մայիսի 10-11-ը:

Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

ՌԴ ԱԳ նախարարը վերջին անգամ Ադրբեջանում էր եղել 2020 թվականի նոյեմբերին ՝ պատերազմից անմիջապես հետո:

Լավրովը մայիսի 5-6-ը Երևանում էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]