Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Վլադիմիր Վարդանյան

Աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. 
Վլադիմիր Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է՝ աշխատելու են, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Մայիսի 9-ին ինչ զգացողություններ են ունեցել, երբ Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է:

Ըստ Վարդանյանի՝ ցանկացած հայ մայիսի 9-ին շատ խառը զգացմունքներ է ունեցել:

«Ծանր էր, ծանր էր յուրաքանչյուրիս համար: Ծանր էր, քանի որ շատ դեպքերում մենք ըստ էության փորձում էինք վերապրել և վերաիմաստավորել տեղի ունեցածը, և միաժամանակ ուրախ էր, քանի որ մենք այդուհանդերձ մտածում ենք, որ այսօր Արցախում շարունակում են հայեր ապրել, Արցախում լսվում է հայոց լեզուն, Արցախը անկախ է, Արցախը չի գտնվում որևէ պետության վերահսկողության ներքո: Եվ մենք բոլորս աշխատելու ենք, որ որպեսզի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի»,-ասաց Վարդանյանն ու հավելեց, որ դա և՛ քաղաքական, և՛ ազգային նվիրական նպատակներից մեկն է:

Մայիսի 9-ը նշվում է որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]